DEF CON

DEFCON 13

DEF CON (գրվում է նաև DEFCON կամ Defcon), հաքերների խոշոր կոնֆերասն աշխարհում, որը ամեն տարի անց է կացվում Լաս Վեգասում։ Առաջին անգամ DEF CON կայացել է 1993 թվականի հունիսին։ 2012 թվականին DEF CON-ին ցուցահանդեսի համար հավաքվել էր ավելի քան 13000 այցելու։

DEF CON-ի լսարանի մեծ մասը կազմում են տեղեկատվական անվտանգության մասնագետներ, լրագրողներ, փաստաբաններ, դաշնային կառավարության ծառայողներ և հաքերներ, ովքեր ընդհանուր հետաքրքրություն ունեն համակարգչային ծրագրերի և համակարգչային ճարտարապետության հետ կապված[1]։ Իրադարձությունը կազմված է բազմաթիվ ելույթներից հաքինգի մասին, ինչպես նաև սոցալիական իրադարձություններ և մրցույթներ՝ սկսած ամենաերկար Wi-Fi միացում ստեղծելուց մինչև մրցույթ՝ «ով կարող է ավելի էֆֆեկտիվ սառեցնել գարեջուրը տոթի ժամանակ»։ Այս մրցուցություններից են՝ տարբեր բարդության գաղտաբառերի բացումը և Դրոշի գողացումը, որը իրենց ներկայացնում է խաղ, որի ընթացքում թիմերը հարձակվում են հակառակորդ թիմի համակարգիչների վրա և նույն կերպ էլ փորձում են պաշտպանվել։ CTF-ը անց է կացվում նաև այլ հաքերային կոնֆերանսների ընթացքում։

Կոնֆերանսի հեղինակ Ջեֆ Մոսսը հաստատում է, որ կոնֆերանսով հետաքրքրվողների թիվը տարեց տարի նվազում է[2]։

DEF CON 11-ից սկսել է Electronic Frontier Foundation-ի համար միջոցների հանգանակությունը։ DEF CON 18 (2010)-ին սկսեց միջոցների նոր հանգանակություն, որը կոչվում էր MohawkCon։ Բացի դա, 2012 թվականին այցելուների թիվը անցավ 13000-ը[3]։

Կոնֆերանսին մասնկցություն են ունեն տարատեսակ իրավապաշտպան կազմակերպությունների՝ ԱԱԾ, DoD, United States Postal Inspection Service, աշխատակիցներ[4]։

DEF CON-ը պատկերվել է նաև «The X-Files» հեռուստասերիալում, և մասնավորապես «Three of a Kind» սերիալում։

  1. SecurityLab. «Конференция Def Con». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. HNS. «The Vulnerability Economy». Help Net Security. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 27-ին.
  3. Vesti.ru. «Конференция Def Con». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.
  4. «DEFCON 15 FAQ's». Վերցված է 2011 թ․ փետրվարի 9-ին. «Lots of people come to DEFCON and are doing their job; security professionals, federal agents, and the press.»

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Tubidy